Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.

«էթնիկ ադրբեջանցիների նախնիները «տունը» կառուցել են կարելու միջոցով, այդպես կարելի է «կառուցել» միայն վրաններ». իրանագետ

81
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 09:24
«էթնիկ ադրբեջանցիների նախնիները «տունը» կառուցել են կարելու միջոցով, այդպես կարելի է «կառուցել» միայն վրաններ». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հավակնում է Հայաստանի որևէ տարածքի՝ այն կոչելով ադրբեջանցիների իբրև թե «հայրենիք», պետք է դրան հիշեցնել, հենց ադրբեջաներենի, դիցուք, tikmək «կառուցել» բառը, որի սկզբնական իմաստը «կարելն» է։
Լեզուն ցանկացած էթնիկական հանրույթի պատմության անեղծելի հայելին է, և այս դեպքում այն աներկբայորեն ցույց է տալիս, որ էթնիկ ադրբեջանցիների նախնիները «տունը» կառուցել են կարելու միջոցով, իսկ այդ եղանակով կարելի է «կառուցել» միայն վրաններ։
Դե, հիմա համեմատեք խաշնարածի վրանը հոյակերտ Գանձասարի հետ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան