Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.

Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում. «Ժողովուրդ»

83
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 09:12
Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին:

Օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում