Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ հայտարարությանը
![]() Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որեւէ մոտեցում ու ճիգ որեւէ մէկի, եւ այս պարագայում հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իշխանության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդարեւ, 1991-ի դեկտեմբեր 10-ին համաժողովրդային քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքը արդեն արտահայտել է եւ ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերաշեշտել է Արցախի ինքնիշխանությունը։ Միջազգային օրէնքի համաձայն ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փորձերին։ Հարկ է արթուն լինել, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանությունը ու անվտանգությունը։ |
«Բաքվի բռնապետը կամ սխալ հաշվարկներ է կատարել, կամ շատ լավ ուղեղը լվացել են». Կարեն Հովհաննիսյան
9103:06«Հավաքական թուրքերի հանդեպ սարսափ տարածելն աշխարքիս ամենահեշտ բանն ա». Արման Յարալյան
9102:12Անորակ ջրի պատճառով բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ (տեսանյութ)
11301:24«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան
10801:00«ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարման մասով ծագած խնդիրները հնարավոր է լուծել». Ալեքսանդր Նովիկով (տեսանյութ)
9600:36«ՊՆ մամուլի ծառայությունը ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները». Գեղամ Մանուկյան
12100:18