Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.

«Երկու հարց՝ վարչապետին». Սուրեն Սահակյան

129
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 01:12
«Երկու հարց՝ վարչապետին». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի երեկվա ասուլիսի մասին իմացա, երբ արդեն մի ժամ էր՝ այն ընթանում էր։ Եթե ավելի շուտ իմանայի, մի լրագրողի խնդրելու էի երկու հարց տալ։
Առաջինը՝ ովքե՞ր ու որքան են էն մարդիկ, որ 2021թ․ քարոզարշավի ընթացքում Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հասնելու վճռականությամբ հերոսի անկասելի սլացքը կասեցրել ու «խաղաղության դարաշրջանի» օրակարգ են պարտադրել խեղճ վարչապետին։
Երկրորդը՝ նույն ինքը հայտարարել ա, որ ժողովուրդն ա որոշողը, ժողովուրդը իրեն բերել ա, նա էլ հեռացնելու ա։ Հիմա ինչքան մարդ ա պետք փողոցում, որպեսզի ա) համոզվի, որ «խաղաղության դարաշրջանը» լավ բան ա, բայց մեր օրակարգը Արցախը հայկական պահելն ա, բ) վաղուց արդեն իր հեռանալու ժամանակներն եկել են, ուշացնում ա»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան