Զելենսկու խոսնակը հերքել է Բախմուտի գրավումը ռուսների կողմից
606
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 12:54
![]() «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը Բախմուտում իրավիճակի մասին սխալ են մեկնաբանվել լրագրողների կողմից, պետության ղեկավարը չի ճանաչել քաղաքի նկատմամբ վերահսկողության կորուստը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը. փոխանցում է РБК-ն: «Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ լրագրողները անընդմեջ երկու հարց ուղղեցին. «Պարոն նախագահ, Բախմուտը դեռ Ուկրաինայի ձեռքո՞ւմ է», «Ռուսներն ասում են, որ Բախմուտը վերցրել են», որից հետո Զելենսկին պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ»: «Այսօրվա դրությամբ, Բախմուտը միայն մեր սրտերում է. Այդ վայրում ոչինչ չկա»,- հավելել է պետության ղեկավարը։ Զելենսկու ներկայացուցիչն ընդգծել է, որ ինքը պատասխանել է երկրորդ հարցին՝ «այս կերպ նախագահը հերքել է Բախմուտի գրավումը»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
