Ակցիայի մասնակիցները սահմանամերձ Կոռնիձորում են
Ինչպես հայտնի է, «Կամավորական շարժում» ՀԿ-ն, «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով այսօր երթ և հանրահավաք է անցկացնելու Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում: Ակցիայի մի խումբ մասնակիցներ արդեն լուսանկարներ են տարածել ֆեյսբուքյան իրենց էջերում: «Կոռնիձորում»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ կցելով լուսանկար: «Հավաքվում ենք… Ճանապարհը դեպի Հագարի գետի վրայով անցնող կամուրջը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հ.Գ. Կարմիր սլաքով նշված վայրից ներքև արդեն տեսանելի է Հագարի կամուրջը»,- գրառում է կատարել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: Հիշեցնենք՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանն օրեր առաջ հայտնել էր, որ Կոռնիձորից հետո ակցիաներ են կազմակերպելու նաև Սոթքի և Տավուշի ուղղություններով. «Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու... Քանի որ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի հարևանությամբ, այսինքն՝ Կոռնիձորին մոտ՝ կրկնակի շրջափակման մեջ գցելով Արցախի ազգաբնակչությանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ»,- ասել էր նա: Աղբյուրը` Գառնիկ Դավթյան |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18