«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, կարող է». Փաշինյան
![]() «Կարծում եմ՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև հարցեր կան, որ խաչվում են»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մրցույթի մասնակիցներից մեկին հարցին, թե ինչպիսի՞ն են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները: «Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, ճանաչվեն բարեգործական ու մաքսային վճարների չենթարկվեն, օրինակ պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով դրանք: Նա նաև հավելել է՝ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել. «Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք՝ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
