Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
520
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 10:06
![]() Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, «Ազատությանը» փոխանցել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Թորոսյանը՝ նշելով՝ իրադրությունն 08։30-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է։ Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Նախարարությունը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։ Թորոսյանն այսօր ասաց, որ բուժակի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
