Էկվադորից ՀՀ ներմուծված «Կոկաինի» արժեքը 250 միլիոն եվրո է․ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
![]() ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() |

Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ (տեսանյութ)
8813:42
«ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան
11512:36
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է (տեսանյութ)
14310:00
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
14126.09.2026, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
16326.09.2026, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
13026.09.2026, 13:12

