Վրաստանը մուտքի թույլտվություն է տվել ռուսական ավիաընկերությանը
![]() Վրաստանի իշխանությունները ռուսական Azimuth ընկերությանը մայիսի 17-ից դեպի երկիր թռիչքներ իրականացնելու թույլտվություն են տվել։ Մայիսի 17-ից Azimuth-ը Մոսկվայից Թբիլիսի կթռչի շաբաթը 7 անգամ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ «Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի հայտի ուսումնասիրությունը։ Սա Azimuth Airlines-ն է, որը կարող է թռիչքներ իրականացնել մայիսի 17-ից։ Այս թույլտվությունն այսօր տվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Առաջին թռիչքը կիրականացվի մայիսի 17-ին։ Դրանք կլինեն չարտերային թռիչքներ»,- ասել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ ռուսական 3 ավիաընկերություններ թռիչքներ են խնդրել բոլոր 3 վրացական օդանավակայաններ՝ Թբիլիսի, Քութայիս և Բաթում։ Նա չի նշել ավիաընկերությունների անունները։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքները կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և ինքնաթիռները, որոնք պատժամիջոցների տակ չեն: Ըստ այդմ, Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված բոլոր դիմումները, ավիաընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը կենթարկվեն մանրամասն ուսումնասիրության և ստուգման տարբեր պատժամիջոցների մեխանիզմներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ից հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը, ինչպես նաև մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները շաբաթական 7 չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ տեղական արտադրության ինքնաթիռներով։ Վրաստանի կառավարությունը ողջունել է այդ քայլը, սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիզաների վերացումը սադրանք է անվանել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
