«Նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում». Ավինյան
![]() «Հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման ենք հանձնելու ճանշիններին ու չենք անելու փոսալցման աշխատանքներ, այդպե՞ս է»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանին՝ հարցրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Գրիգորյանը պատասխանեց, որ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման առանձին մրցույթներ չեն իրականացվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականով. ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնում է ճանշին ընկերությունը: «Այսինքն, ֆիքսելու ենք, որ փոսը եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի»,- արձանագրեց Ավինյանը՝ հավելելով. «Հասկանալի է, որ եկող տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում: Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
