Հանրահայտ երգչի մենեջերը նրան մեղադրում է բռնաբարությունների համար
![]() Ամերիկացի երգիչ-երգահան Ջիմի Ալենի մենեջերը դատի է տվել նրան, գրում է Variety-ն։ Կինը հայտնի արտիստին մեղադրել է սեռական բռնության բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև հարձակման մեջ։ Նրա խոսքով՝ Ալենն իրեն բռնության է ենթարկել 18 ամիս։ Տուժողը պնդում է, որ համատեղ ճամփորդության ժամանակ արտիստը դիպել է իր ինտիմ հատվածներին, ինչպես նաև հասարակության մեջ իր հանդեպ իրեն անվայելուչ է պահել և հալածել իրեն հյուրանոցում։ Նա նաև հայտարարել է, որ երգիչն իրեն զրկել է կուսությունից, որից հետո ստիպել է նրան դեղ ընդունել՝ չհղիանալու համար։ «Նա ինձ մեխել էր տեղում: Այդ պահին իմ կամքը ինձ հետ չէր։ Ես գործնականում կաթվածահար էի», - հիշում է Ալենի նախկին մենեջերը: Ինքը՝ քանթրի երգիչը, պնդում է, որ նրանք կոնսենսուսային սեռական հարաբերություն են ունեցել։ Ալենն ընդգծել է, որ իրեն ուղղված մեղադրանքները կեղծ են։ Ավելի վաղ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մելիսա Շումանը բռնաբարության նոր հայց էր ներկայացրել Backstreet Boys հանրահայտ խմբի մենակատար Նիկ Քարթերի դեմ։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
