Ֆիլիպինցի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից
![]() Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Քենեթ Էգանոն մահացել է մայիսի 6-ին հայրենակից Ջեյսոն Ֆակուլարինայի դեմ մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Մենամարտը տեղի է ունեցել Ֆիլիպինների Իմուս քաղաքում և միաձայն որոշմամբ ավարտվել է 22-ամյա Էգանոյի հաղթանակով։ Որպես բռնցքամարտի երեկոյի պրոմոութեր հանդես է եկել ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն։ Էգանոն վատ է զգացել դեռ մենամարտի արդյունքի հայտարարման ժամանակ։ Բռնցքամարտիկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել։ Մրցավարը Էգանոյի հաղթանակը հայտարարել է արդեն նրա բացակայությամբ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բռնցքամարտիկի մոտ ուղեղի արյունազեղում է եղել, ինչի արդյունքում նա կոմայի մեջ է ընկել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Պակյաոն խոստացել է օգնել Էգանո ընտանիքին և վճարել բժշկական բոլոր ծախսերը։ «Մարդկային կյանքից ավելի արժեքավոր բան չկա. բռնցքամարտը իսկապես վտանգավոր սպորտաձև է, և բռնցքամարտիկներն արժանի են միայն հարգանքի, քանի որ նրանք իրենց կյանքն են վտանգում»,- ասել է Պակյաոն: Էգանոյի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում գրանցվել է ութ մենամարտ, որոնցում նա տարել է յոթ հաղթանակ։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
