Պակիստանի զորքերը մտել են մայրաքաղաք
![]() Շարունակվող անկարգությունների պատճառով Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ են մտել ազգային զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ։ Պակիստանի բանակը ոստիկանական զորքերի հետ համատեղ ջանքեր են գործադրում հասարակական կարգը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ, ցուցարարները, ըստ տեղի իրավապահների, այրել են ոստիկանական բաժանմունք և մի քանի ավտոմեքենա, անկանոն կրակ են բացել: Պակիստանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Քաղաքական գործիչը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ, իսկ իր կողմնակիցներին կոչ է արել «գալ պայքարել իրենց իրավունքների համար»։ Պակիստանի մի քանի քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, որտեղ բռնկվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են իրավապահ մարմինների հետ բախումների։ Պակիստանում սահմանափակվել է ինտերնետի տարբեր ծառայությունների հասանելիությունը, իսկ հեռահաղորդակցության բոլոր ընկերություններին կարգադրվել է դադարեցնել իրենց ծառայությունները երկրի բոլոր խոշոր քաղաքներում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
