Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիան «Վագներ»-ը ճանաչեց՝ որպես ահաբեկչական խմբավորում

673
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 00:00
Ֆրանսիան «Վագներ»-ը ճանաչեց՝ որպես ահաբեկչական խմբավորում

Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում երկրի կառավարությանը և Եվրոմիությանը՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում։

«Ուր էլ որ նրանք գործեն, «Վագներ»-ի անդամները տարածում են անկայունություն և բռնություն: Նրանք սպանում և խոշտանգում են, կոտորում և կողոպտում են: Նրանք ահաբեկում և մանիպուլացնում են լիակատար անպատժելիությամբ»,- AFP լրատվական գործակալության խոսքերն է մեջբերում Ֆրանսիայի իշխող կուսակցության պատգամավոր Բենջամին Ադադը:

Նրա խոսքով՝ վագներականները գործում են ոչ միայն փողի ծարավից, այլ նաև այն պատճառով, որ «հետևում են լայն ռազմավարության՝ Մալիից մինչև Ուկրաինա աջակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը ժողովրդավարությունների նկատմամբ»։