Շվեդիան անհնարին է համարել Ուկրաինա կործանիչներ ուղարկելը
589
Երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ., 20:54
![]() Շվեդիան դեռ չի պատրաստվում իր կործանիչներն ուղարկել Ուկրաինա. այսպիսի հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը։ Նա ընդգծել է, որ թագավորությունը լրացուցիչ ավիացիա չունի այն Կիևին տրամադրելու համար։ «Մենք չունենք լրացուցիչ JAS (Gripen) ինքնաթիռներ, որոնք կարող ենք ուղարկել Ուկրաինա այստեղ և հիմա»,- ասել է Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը։ Ջոնսոնի խոսքով՝ Կիևին հիմնական օգնությունը կտրամադրվի հիմնականում ուսուցման, ինչպես նաև տեխնիկայի պահպանման և աջակցության տեսքով, որը թագավորությունն արդեն ուղարկել է Ուկրաինա՝ որպես ռազմական օգնություն։ Հարկ է նշել, որ Ուկրաինան արդեն մի քանի կործանիչներ է ստացել Սլովակիայից և Լեհաստանից։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
