Ընտրություններին ընդառաջ Էրդողանը հայտարարել է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ հայտարարել է պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին։ «Մենք բարձրացնում ենք (քաղաքացիական ծառայողների) աշխատավարձերը 45%-ով»,- հայտարարել է նա՝ նորամուծության մեջ ներառելով նաև սոցիալական ապահովության բաժինը։ Այսպիսով, պետական ծառայողների նվազագույն աշխատավարձը բարձրացվել է մինչև 15000 լիրայի (մոտ 770 դոլար)։ Իշխանությունները մտադիր են այս և 2024 թվականին բարձրացնել մոտ 700 հազար քաղծառայողների աշխատավարձերը։ «Անադոլու» գործակալությունը գրում է, որ թուրքական իշխանությունները, պաշտոնյաների աշխատավարձերից բացի, պատրաստվում են բարձրացնել արտաժամյա աշխատավարձը, գիշերային աշխատողների աշխատավարձը և վետերանների նպաստը։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Գործող նախագահի գլխավոր մրցակիցը 74-ամյա ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
