Զապորոժիեում բնակիչների տարհանումը «խելահեղ խուճապ» է առաջացրել
![]() Ռուսաստանը «խելահեղ խուճապ» է առաջացրել՝ տարհանելով Զապորոժիեի ատոմակայանի հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքի բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Մելիտոպոլի ուկրաինացի քաղաքապետ Իվան Ֆեդորովը։ BBC-ն գրում է, որ ռուսական իշխանությունները կարգադրել են Զապորոժիեի շրջանի 18 բնակավայրի, այդ թվում՝ Էներգոդարի բնակիչներին՝ տարհանվել՝ ուկրաինական զորքերի կողմից սպասվող հարձակումից առաջ։ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ ատոմակայանում աշխատող իր փորձագետները տեղեկություն են ստացել մոտակա Էներգոդար քաղաքից բնակիչների հայտարարված տարհանման սկզբի մասին. այստեղ ապրում է ԶԱԷԿ-ի անձնակազմի մեծ մասը։ Կիրակի օրն Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ խաղաղ բնակիչները տարհանվում են Բերդյանսկ և Պրիմորսկ քաղաքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովը «Թլեգրամ»-ում գրել է, որ տարհանված տարածքների խանութները փակվել են ապրանքների և դեղորայքի բացակայությունից։ Նա նաև պնդում է, որ հիվանդանոցները դուրս են գրում հիվանդներին, քանի որ մտավախություն ունեն, որ էլեկտրաէներգիան և ջուրը կարող են անջատվել, եթե Ուկրաինան հարձակվի տարածաշրջանի վրա: Նաև, ըստ նրա, տարհանվող իբրև թե խաղաղ բնակիչների շարասյան երկու երրորդն իրականում նահանջող ռուս զինվորներ են: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
