Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր երեխաները ողջ են». անհայտ կորած զինծառայողի հարազատ

705
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 11:24
«Մեր երեխաները ողջ են». անհայտ կորած զինծառայողի հարազատ

«Ինչքան գերատեսչություն կա, մտել ենք, ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստացի, չունենք արդյունք: Մենք վստահ ենք, որ մեր հարազատները Բաքվում գերության մեջ են, ուղղակի չունենք ինֆորմացիա, դրա համար իրենց կարգավիճակը մնում է անհայտ: Ծնողները ձեռքերը ծալած չեն նստում, մենք մեր կապերով, արտասահմաններով, տարբեր կառույցներով հասկանում ենք, որ մեր երեխաները ողջ են»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հորեղբայր Էդիկ Արևշատյանը: Նրա խոսքով՝ պատկան մարմինների աշխատանքը իրենց չի գոհացնում, հարկավոր է դիմել միջազգային կառույցներին: