ԵՄ-ն տասնյակ միլիոնավոր դոլարներ կհատկացնի Մոլդովային և Վրաստանին
![]() Եվրոմիության խորհուրդը հայտարարել է Մոլդովային 40 մլն դոլար, իսկ Վրաստանին՝ 30 մլն դոլար հատկացնելու մասին՝ այս երկրների Զինված ուժերին (ԶՈՒ) աջակցելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է ԵՄ մամուլի ծառայությունը։ «Սա ԵՀՀ-ի շրջանակներում երկու երկրների համար օգնության երրորդ փաթեթն է, որը հստակորեն ընդգծում է տարածաշրջանում անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ անշեղ հանձնառությունը», - հրապարակման մեջ ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը: Նա նշել է, որ այս կերպ Եվրոմիությունն ուժեղացնում է Մոլդովայի և Վրաստանի պաշտպանական հատվածները, ինչպես նաև մեծացնում է նրանց կարողությունը՝ մասնակցելու Եվրոմիության ռազմական առաքելություններին և գործողություններին։ Մոլդովային հատկացված 40 միլիոն դոլարը կբաշխվի 36 ամսվա ընթացքում։ Օժանդակության փաթեթը կներառի ոչ մահաբեր սարքավորումներ օդային տարածքի հսկողության, փոխադրման, նյութատեխնիկական ապահովման, հրամանատարության և վերահսկման համար, ինչպես նաև քիբերպաշտպանության սարքավորումներ, մատակարարումներ և ծառայություններ Մոլդովայի զինված ուժերի ստորաբաժանումների համար և տեխնիկական ուսուցում՝ ըստ պահանջի: Վրաստանի օգնության փաթեթը նույնպես նախատեսված է երեք տարվա համար։ Այն ներառում է ոչ մահաբեր ինժեներական, հրամանատարության և վերահսկման, բժշկական, լոգիստիկ և կիբերպաշտպանության սարքավորումներ: Այն կներառի նաև Վրաստանի զինված ուժերի ծառայություններ և տեխնիկական պատրաստություն՝ ըստ պահանջի: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Եվրոմիության երկրների արտգործնախարարները հավանություն էին տվել անվտանգության առաքելություն Մոլդովա ուղարկելուն։ Նրա աշխատանքը կկենտրոնանա ճգնաժամերի կառավարման և հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ քիբերանվտանգության ոլորտներում երկրի անվտանգության ճկունության բարձրացման վրա: խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և վերջերս 40 միլիոն եվրո է հատկացրել երկրի անվտանգության ուժերին։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
