Կիևը հերքում է՝ իրենք անօդաչու սարքով Կրեմլին չեն հարվածել
![]() Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը, մեկնաբանելով Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ռուս պաշտոնյաների հաղորդագրությունները, ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, այլ ոչ թե Մոսկվան։ Նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։ «Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա, այսպես կոչված, գիշերային հարձակումների մասին, սակայն, ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքներն ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել է Նիկիֆորովը։ Նրա խոսքով, տեղի ունեցածը պետք է դիտարկել՝ որպես «իրավիճակի պարտադրում մայիսի 9-ից առաջ»։ Նշենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 3-ի գիշերն Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերից հարվածել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
