Ղազախստանը թույլ չի տա իր տարածքով շրջանցել հակառուսական պատժամիջոցները
![]() Ղազախստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հակառուսական պատժամիջոցները կանխամտածված շրջանցելու համար, հայտարարել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։ «Եթե լինեին նման փաստեր, ապա պատժամիջոցներն արդեն կիրառված կլինեին»,- ընդգծել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով, անցյալ շաբաթ Ղազախստան այցելած ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները եկել են Ղազախստանի պետական մարմինների ներկայացուցիչների համար վերապատրաստման սեմինարներ անցկացնելու։ Անցյալ շաբաթ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն ասաց, որ ղազախական ընկերությունների և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցների ռիսկերը մեծանում են, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել արևմտյան պատժամիջոցներից: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
