Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Արցախի արյան վրա հարստություն կիտողը հավիտյանս հավիտենից անիծված է լինելու». Դավիթ Բաբայան

1526
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 00:54
«Արցախի արյան վրա հարստություն կիտողը հավիտյանս հավիտենից անիծված է լինելու». Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։
Աշխատանքը ժողովրդի և պետության անվտանգության ամենահուսալի հիմքն է։ Ազնիվ ու արհեստավարժ աշխատանքը հզորացնում է երկիրն ու ժողովրդի ապագան, անազնիվ աշխատանքը կործանում է պետությունը և այլասերում հասարակությունը ներսից։
Այժմ համայն հայության առանցքային խնդիրը Արցախի փրկությունն է ու այս ուղղությամբ հայրենանվեր աշխատանքի իրականացումը։ Եվ այստեղ բոլորը՝ լինի պետական գործիչ, զինվորական, դիվանագետ, բժիշկ, մաճկալ, բանվոր, ուսուցիչ, պետք է իր գործը ճիշտ անի։
Ազնիվ աշխատանքը հայրենասիրության հիմնարար բաղադրիչներից է։ Ո՞ւմ է պետք նյութական բարեկեցությունը, փառքը, պաշտոնը և այլն, եթե Արցախի գլխից մի մազ անգամ ընկնի: Արցախի արյան վրա հարստություն կիտողը հավիտյանս հավիտենից անիծված է լինելու:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»:

Աղբյուրը`   Դավիթ Բաբայան