Ինչ է կատարվում Սոթքում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են հարկադիր պարապուրդում գտնվել․ նրանք մոտ մեկ շաբաթ է՝ չեն հաճախում աշխատանքի, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել էին: 2 օր առաջ մարզպետն էր հանդիպել Սոթքի բնակիչների հետ, որոնց մեծ մասը հանքում է աշխատում, և հայտնել, որ հանքը փակվելու է։ Հանքի աշխատակիցներից մեկը պատմեց, որ, իրենց տեղեկություններով, ադրբեջանական կողմը պարտադրում է ռուսներին, որ հայերի փոխարեն ադրբեջանական աշխատուժ վերցնեն, հակառակ դեպքում թույլ չեն տա աշխատել։ Հանքի ռուս տերերը չեն ուզում կատարել այդ պահանջները, քանի որ հայկական կողմում են գտնվում հանքանյութի վերամշակման ենթակառուցվածքները։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքից հանված հանքանյութն էլ պետք է հայկական կողմում վերամշակվի: Եթե ռուսական կողմին չհաջողվի լեզու գտնել, չի բացառվում, որ մոտ 800 մարդ դառնա գործազուրկ, միայն 40-50 հոգի պահեն, իսկ հանքի բուն աշխատուժը փոխարինվի ադրբեջանական աշխատուժով։ Սոթքի լեռնային հանքի պետ Արմանը մեզ վստահեցրեց, թե հանքը չի աշխատում անվտանգային խնդիրների պատճառով, իսկ մարզպետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ «Իմացա, որ մարզպետն ասել է՝ անվտանգության հարցերը երբ կարգավորվեն, հանքը կաշխատի»,- ասաց նա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
