Պուտինը թույլ է տվել վտարել օկուպացված տարածքների բնակիչներին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է Ուկրաինայի քաղաքացիների արտաքսումը բռնակցված տարածքներից, եթե նրանց համարեն «անվտանգության սպառնալիք»։ Ըստ Պուտինի հրամանագրի՝ այժմ «օտարները» այն մարդիկ են, ովքեր ապրել են իրենց հողում այն ժամանակ, երբ այդ տարածքները միացվել են Ռուսաստանին, ովքեր ապրել են ավելի վաղ, բայց մեկնել են Ռուսաստան, ովքեր ցանկանում են պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը և հրաժարվել են «երդվել» որպես Ռուսաստանի քաղաքացի: Ռուսական անձնագիր չունեցող ուկրաինացիներին կարգադրում են դիմել բնակության թույլտվության համար։ Նրանք պետք է անցնեն մատնահետքի գրանցում և տրամադրեն ռուսերեն թարգմանված փաստաթղթերի փաթեթ։ Հրամանագիրը հիմք է տալիս օկուպացված տարածքներից օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վտարելու համար։ Մասնավորապես, մարդիկ կարող են վտարվել, եթե համարվում է, որ նրանք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար, հանդես են գալիս Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմքերի բռնի փոփոխությամբ կամ աջակցում են ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեությանը: Բացի այդ, արտաքսումը սպառնում է նրանց, ովքեր «ոտնձգում են հասարակական կարգը», այդ թվում՝ չհամակարգված հանրահավաքների և պիկետների մասնակիցներին։ Թե որտեղ են պատրաստվում նրանց արտաքսել, հրամանագրում նշված չէ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
