ԵԽԽՎ-ն Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
![]() Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովն ուկրաինացի երեխաների արտաքսումն ու բռնի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության տարածք ճանաչել է որպես ցեղասպանություն։ Համապատասխան բանաձևն ընդունվել է հինգշաբթի օրը լիագումար նիստում, գրում է European Truth-ը։ «Վեհաժողովն ընդգծում է, որ երեխաների բռնի տեղափոխումը մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ համարվում է ցեղասպանություն՝ համաձայն 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի հոդված 2 (ե) կետի»,- ասվում է բանաձևում։ Փաստաթղթում նշվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներից ուկրաինացիների ապօրինի տեղահանման պրակտիկան սկսվել է դեռևս Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ագրեսիայի սկսվելուց առաջ՝ երեխաներին մանկատներից և մասնագիտացված հաստատություններից տեղափոխելու և արտաքսելու տեսքով։ ԵԽԽՎ-ն կոչ է արել Միջազգային քրեական դատարանին դիտարկել այս հանցագործության համար քրեական հետապնդման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, կոչ է արել ԵՄ կառույցներին և երկրներին ապացույցներ հավաքել ուկրաինացի երեխաներին բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ և պատժամիջոցներ կիրառել այդ հանցագործությունների մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների նկատմամբ: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
