Քենիայում հայտնաբերել են աղանդի տասնյակ զոհերի դիեր
![]() Քենիայում հայտնաբերվել են աղանդի մոտ 90 անդամների աճյուններ, որոնց առաջնորդը կոչ է արել իր ուսմունքի հետևորդներին հրաժարվել սնունդից՝ «Հիսուսին հանդիպելու» և դրախտ գնալու համար։ Սովից մահացածների թվում երեխաներ կան։ Երկրի արևելքում գտնվող Շաքահոլ անտառում ողջ մնացածների որոնման և նոր գերեզմանների բացման օպերացիան շարունակվում է արդեն մեկ շաբաթ։ Կիրակի օրը պաշտամունքի հետևորդներից մեկին ողջ են գտել և հյուծված վիճակում տեղափոխել հիվանդանոց։ «Շատերը դեռ ծոմ են պահում, և գուցե ինչ-որ մեկը հենց հիմա մահանում է, չնայած քարոզչի ձերբակալությանը: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կառավարությանը զորքեր ուղարկել այնտեղ»,- ասում է «Հակի Աֆրիկա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Հուսեյն Խալիդը: Նա նաև հավելել է, որ ինքնաթիռից երևացել են մի խումբ մարդիկ, որոնք թաքնվում են և հրաժարվում են օգնությունից։ Քարոզչին տարեսկզբին արդեն մեկ անգամ կալանավորել էին այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տարածել էին երկու երեխաների մահվան մասին տեղեկությունը, սակայն Մաքենզին գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա գործով լսումները պետք է սկսվեն մայիսի 2-ին։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
