Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի կառավարությանը դավաճանության մեջ
![]() Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոսել է Ուկրաինայի զինված ուժերի սպասվող հակահարձակման մասին և մեղադրել Ռուսաստանի կառավարությանը երկիրը դավաճանելու մեջ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Պրիգոժինը վրդովված է, որ իր մասնավոր ռազմական ընկերությունը կրկին չի ստանում անհրաժեշտ քանակությամբ զինամթերք, ուստի չի կարող պաշտպանություն կառուցել և հարձակվել։ Արկերի բացակայության պատճառով ավելի շատ կամավորներ են զոհվում։ «Այն սրիկաները, ովքեր որոշում են կայացնում (զինամթերքի տրամադրման մասին) պետք է պատասխան տան մահացածների մայրերին։ Որովհետև մեկի փոխարեն միանգամից մի քանի մարդ է մահանում։ Եթե հարձակման ժամանակ մեկը պետք է մեռնի, հինգն է մեռնում, քանի որ արկեր չկան: Այս սրիկաների բոլոր ազգանունները, անունները թղթի վրա են»,- ասել է Պրիգոժինը: Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ հանցագործություն է կատարվում. «Ուկրաինացիների հարձակումն անխուսափելի է, ուկրաինական բանակը կարող է հարձակվել մայիսի 9-ին։ Ռուսաստանի ներսում դավաճանություն է կատարվում. մեզ թույլ չեն տալիս պաշտպանություն կառուցել և առաջ գնալ»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
