«Երեկ տեղեկացանք հանցավոր, դատապարտելի գործողության մասին». Ամենայն հայոց կաթողիկոս
462
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 11:54
![]() «Երեկ տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակն է՝ հայաթափել Արցախն ու տիրանալ Արցախին: Դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ»,- ադրբեջանական ուժերի՝ Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրմանն անդրադառնալով՝ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով ու ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և ա՛յս փորձությունը»,- ասել է Վեհափառը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
