ԱՄՆ Պետդեպը խորապես մտահոգված է
![]() ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը։ «Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
