Ջիհադիստները հարձակվել են ռուսական ռազմաբազայի վրա
![]() Շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, մի խումբ զինված զինյալներ հարձակվել են Մալիի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտի վրա, որը տեղական իշխանություններն անվանում են ռուսական ռազմաբազա։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հաղորդվում է 19 զոհի և 60 վիրավորի մասին: «Ջիհադիստները հարձակվել են օդանավակայանի և դրա կողքին գտնվող ռուսական բազայի վրա»,- ասել է տեղի պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ։ «Ռուսական բազան և նրանց ինքնաթիռները հարձակման են ենթարկվել: Ջիհադիստները շրջափակել են օդանավակայանի մի մասը», - ասել է մեկ այլ տեղացի պաշտոնյա: Առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում չորս ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել են ավտոմատների կրակոցներ։ Մալիում ՄԱԿ-ի կայունացման առաքելության (MINUSMA) սենեգալցի զինվորներին հաջողվել է դանդաղեցնել ջիհադիստների առաջխաղացումը, ասել է պաշտոնյան: MINUSMA առաքելության բազան գտնվում է օդանավակայանի և ռազմակայանի կողքին, որտեղ, ինչպես ասվում է, տեղակայված են Wagner PMC-ի զինյալները: Առաքելության խոսնակը հրաժարվել է AFP-ին մեկնաբանել այդ հարցը: 2020 թվականի օգոստոսից Մալին կառավարվում է զինվորականների կողմից, որոնք խզել են Ֆրանսիայի հետ երկարամյա դաշինքը և ռազմականապես և քաղաքականապես կողմնորոշված են դեպի Ռուսաստանը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
