Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ առաջին ցուցակում ընդգրկված են 322 ռուսաստանյան իրավաբանական անձինք, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության, տիեզերքի և ենթակառուցվածքների հետ։ Դրանց թվում են գիտական ինստիտուտները, մեքենաշինական և այլ ձեռնարկություններն ու պետական գերատեսչությունները։ Երկրորդ ցուցակում ընդգրկված է 40 անձ՝ Ռուսաստանի և մի շարք երկրների քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի արտաքին ներկայացուցչության հետ (ներառյալ օֆշորային ընկերությունները, որոնք ներառված են եղել 58 անունից բաղկացած առանձին ցուցակում): Ցուցակում ընդգրկված է նաև Ուկրաինայի քաղաքացի՝ կոլաբորանտ Վլադիմիր Բոբրիշևը, ով Խերսոնում ռուսական վերահսկողության ժամանակ հանդես էր գալիս որպես «Խերսոնի շրջանի ներքին գործերի նախարարության կադրերի բաժնի պետ»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
