Ֆուտբոլը՝ բանակից ազատվելու միջոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մամուլում բազմաթիվ անդրադարձեր կան բանակում չծառայածների թեմային, թե ինչ զարտուղի ճանապարհներով են նախկինում և հիմա ազատվում բանակում ծառայելուց, դրանով իսկ հսկայական վնաս տալով երկրի պաշտպանողունակությանը։ Պարզվում է՝ բացի կեղծ հիվանդություններից ու քաղաքացիություն փոխելուց կամ կրթության անվան տակ բանակից փախչելուց Հայաստանում գործում է նաև բանակից ազատվելու այսպես կոչված «սպորտային մաֆիա»։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ըստ էության բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես 2019թ-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ ակումբում գրանցվելը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)։ Մեր խմբագրության հետ կապ հաստատած, բանակային տարիքին մոտեցող ֆուտբոլիստ ունեցող ծնողներից ահազանգում են, որ այդ ակումբը դարձել է էլիտայի երեխաներին բանակից ազատելու վայր ու զարմանալին այն է, որ այնտեղ գրանցելու հարցերը թողնված են մարդկանց, ովքեր կապ չունեն և չեն ունեցել բանակի հետ (նկատի ունենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ում որդին ևս անհայտ պատճառներով ազատվել է բանակից, ՀՖՖ ներկա ղեկավարության մեծագույն մասին, ովքեր չգիտես ինչու բանակ չեն գնացել, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին և այսպես շարունակ)։ Համարում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են առնվազն քրեական գործի հարուցման համար նյութեր նախապատրաստել և քննել ՀՖՖ կոչվող հասարակական կազմակերպության կողմից հնարավոր չարաշահումների մասին հրապարակումները: Քանզի դրանք ուղղակիորեն վտանգում են Հայաստանի պաշտպանողունակությունը ուստի ուժային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տվյալ ակումբում հայտնված խաղացողների ընտրության ընթացակարգի, ընդգրկված ֆուտբոլիստների համապատասխանության հարցին: Հատկանշական է, որ ըստ էության բանակից ազատված այս թիմում հանդես եկող խաղացողները գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, մասնավորապես, ազգային թիմի վերջին պաշտոնական խաղերում ընդհանուր հայտացուցակում էր միայն ԲԿՄԱ-ի դարպասապահը, ով դաշտ դուրս չեկավ: Որպես ուժային կառույցներին «օգնություն» ներկայացնում ենք ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, ովքեր «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով. Արամ Քոլոզյան, Ի դեպ, 9 հոգին դուրս են մնացել ընտրված 23 հոգուց, ինչը նշանակում է, որ կատարվել է մեղմ ասած շատ վատ սելեկցիա, էլ չենք խոսում, որ մնացած ֆուտբոլիստների շոշափելի հատվածը ևս մեկ-երկու տարուց դադարելու է ֆուտբոլ խաղալը պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք դեռևս չենք խոսում, թե ինչ նպատակ ունի բանակ չզորակոչել ու «փափուկ» ծառայություն ապահովել այնպիսի երիտասարդների, ովքեր նույնիսկ չեն համապատասխանում բարձրագույն խմբում խաղալու պահանջներին, բայց գրանցված են ԲԿՄԱ-ում, էլ չենք խոսում այն մասին, որ չեն հրավիրվում ազգային թիմ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Հայաստանը ներկայացնող մարզիկները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ (լուսանկար)
157Երեկ, 22:06Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ
122Երեկ, 22:00Դժբախտ պատահարի հետևանքով մաhացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը (լուսանկար)
181Երեկ, 20:30Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
121Երեկ, 16:06Մրցումային երկրորդ օրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ
11721.11.2024, 22:36Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր
11321.11.2024, 19:36