Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
![]() Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեր հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։ Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։ 1915-ին առերեսվելը պատրադիր քայլ է, որը պիտի արվի այսօր ժողովրդավարության, հավասարության ու կյանքն առողջ հիմքերի վրա կառուցելու համար։ Առանց առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր այդ որոշումից»,- փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
