Ադրբեջանը ժամկետից շուտ կորցրել է կապն իր արբանյակի հետ
![]() Ադրբեջանի՝ Երկրի դիտման առաջին արբանյակը՝ Azersky-ն, իր առաքելությունն ավարտել է նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ, այսինքն՝ շահագործման իններորդ տարում: Արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։ «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն և արբանյակն արտադրողը փորձել են վերականգնել կապը դրա հետ, բայց՝ անօգուտ: Հաղորդվում է, որ արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարեցման հնարավոր պատճառ կարող է լինել նրա բախումը փոքր տիեզերական բեկորների կամ երկնաքարի հետ։ Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում նշել են, որ արբանյակն ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարն ստանալու աշխատանքները։ «Արբանյակի կոմերցիոն գործունեության մեկնարկից ի վեր վաստակվել է 105 մլն մանաթ (ավելի քան 60 մլն դոլար): Բացի այդ, 150 միլիոն մանաթի (ավելի քան 88 միլիոն դոլար) արժողությամբ արբանյակային պատկերներ փոխանցվել են տարբեր պետական մարմիններին ու հիմնարկներին։ Այսպիսով, արբանյակի տնտեսական էֆեկտը 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան ներդրումները»,- նշում են Բաքվի զլմները: Հիշեցնենք, որ Azersky արբանյակը ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
