Ռուսաստանը մետաղաջարդոնի կվերածի աշխարհի ամենամեծ միջուկային հածանավը
![]() Ռուսական Հյուսիսային նավատորմի դրոշակակիր «Պետրոս Մեծ» ատոմային ծանր հածանավը կվերածվի մետաղաջարդոնի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմածովային ոլորտի աղբյուրին։ Աշխարհի՝ միջուկային շարժիչային համակարգով ամենամեծ ռազմանավը և միևնույն ժամանակ ռուսական նավատորմի միակ վերջրյա, միջուկային շարժիչային համակարգով նավը նախատեսվում է շահագործումից հանել, պնդում է գործակալության աղբյուրը։ 25 տարի առաջ գործարկված հածանավը, որի անձնակազմը գերազանցում է 700 անձը, նախատեսվում էր ուղարկել արդիականացման։ Այնուամենայնիվ, «Ծովակալ Նախիմով» ծանր միջուկային հածանավի վերանորոգման փորձը ցույց է տվել, որ «դա շատ ծախսատար է», պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Վերջինի վերանորոգման ավարտի ժամկետները բազմիցս փոխվել են, և այս պահին ծովակալ Նախիմովը մնում է Սևմաշի վերանորոգման գործարանի ծոցում։ Ավելի վաղ արդիականացման էին ուղարկվել Հյուսիսային նավատորմի մյուս հսկա սուզանավերը՝ «Սևերստալը», «Արխանգելսկ»-ը և «Դմիտրի Դոնսկոյ»-ը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
