Լատվիայում արգելվել է տոնել մայիսի 9-ը
![]() Լատվիայի Սեյմը հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, երկրորդ ընթերցմամբ հրատապ ընդունել է «Մայիսի 9-ին որոշ հանրային միջոցառումների անցկացման արգելքի մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է Delfi-ն։ Այժմ Լատվիայում մայիսի 9-ին արգելված է ցանկացած հանրային միջոցառում՝ բացառությամբ Եվրոպայի օրվա հետ կապված միջոցառումների։ Նախկինում ենթադրվում էր, որ Սեյմը որոշում կկայացնի, ըստ որի՝ այս տարվա մայիսի 9-ը կհայտարարվի Ուկրաինայի պատերազմում զոհվածների և վիրավորների հիշատակի օր, սակայն Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, որն ընդունվել է։ Օրենքի համաձայն, մայիսի 9-ին (ամբողջ օրվա ընթացքում) և մինչև մայիսի 10-ի առավոտյան ժամը 7-ը Լատվիայի ողջ տարածքում արգելվում է հրավառության օգտագործումը։ Բացօթյա հանրային տարածքում արգելվում է տոնական և ժամանցային միջոցառումների, ցույցերի, հավաքների և պիկետների անցկացումը։ Օրենքի ծանոթագրությունում նշվում է, որ որոշումն ընդունվել է նաև որպես Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության նշան։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
