Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Սթոլթենբերգն այցելել է Բուչա

774
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 20:00
Սթոլթենբերգն այցելել է Բուչա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ուկրաինա չհայտարարված այցի ընթացքում այցելել է Կիևի մարզի Բուչա քաղաք, որն ազատագրվել է ռուսական զորքերից։ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսում Սթոլթենբերգն ընդգծել է, որ Բուչայում տեսածն իրեն «ցնցել է մինչև հոգու խորքը»:

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը սոցցանցերում հայտնել է, որ քաղաքում իրականացված ավերածությունների ու հանցագործությունների հետևանքները խորապես ազդել են Սթոլթենբերգի վրա։ Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աննախադեպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի բանակին և ժողովրդին։