ԵՄ-ն հունվարի 1-ից առանց վիզայի ռեժիմ է սահմանում Կոսովոյի հետ
![]() Եվրոմիությունը որոշել է առանց վիզայի ռեժիմ մտցնել Կոսովոյի հետ՝ չնայած այն բանին, որ միության 5 երկրներ չեն ճանաչում հանրապետության անկախությունը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ «Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Հիշեցնենք, որ մարտին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորումը պայման է ԵՄ անդամ դառնալու համար։ Սերբիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին և միայն 2012 թվականին ստացել թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ առանձնապես չի առաջադիմել։ Բայց 2018 թվականի փետրվարի 6-ին Եվրոհանձնաժողովը հրապարակեց մի ծրագիր, որն ընդգրկում էր բալկանյան 6 երկրներ՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան: Պլանը նախատեսում է, որ այս բոլոր վեց երկրները կարող են դառնալ Եվրոմիության անդամ մինչև 2025 թվականը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
