Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինական բանակն արդեն անցել է հակահարձակման

415
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 22:48
Ուկրաինական բանակն արդեն անցել է հակահարձակման

Ուկրաինայի զինված ուժերն արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Հարձակումը հակառակորդի կողմից ընթանում է չորս հիմնական ուղղություններով՝ Բախմուտսկոյե, Մարինսկոյե, Ավդեևսկոյե, Լիմանսկոյե։ Ուկրաինայի մեր զինված ուժերն այնտեղ իրականացնում են ակտիվ հարձակողական գործողություններ, և դրանք նաև հակահարձակողական գործողություններ են»,- պարզաբանել է Մալյարը։