«Ա՛յ դրա համար ինձ արժե դատել». Փաշինյան
![]() «Ես պետք է էն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովո՛ւրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղն ավարտված խաղ ա... Ա՛յ դա իմ սխալն ա: Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Խամոյանը հայտարարել էր հետևյալը. «Դուք հինգ տարի է՝ իշխանության եք, բայց հինգ հարյուր անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան՝ Ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019-ին արձանագրեցիք, ըստ էության խաչ քաշելով բանակցային պրոցեսի վրա, հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք Ձեր սեփական կետից: Անգամ 2018-2020թթ. արանքում այդպես էլ ժողովրդին չներկայացրիք՝ ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին խմբագրված տարբերակը փաստաթղթի, բանակցային սեղանին եղել է 2019-ի ամռանը»: ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
