«Սարքած գործ ա. ասել են՝ բողոքի, բողոքել ա». «Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ
![]() Դատարանը քննում է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման մասին։ «Արհեստական շոու. կապված է քաղաքապետի մոտակա ընտրությունների հետ: Քանի որ Արտակ Գալստյանը բանիմաց է, թիմ ունի, Հանրային ձայնը մասնակցելու է, կարող եմ 99 տոկոսով ենթադրել, որ դրա հետ է կապված»,- անդրադառնալով Արտակ Գալստյանի ձերբակալությանը՝ ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը: Դիտարկմանը՝ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 դոլար՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ, Մաթևոսյանն ասել է. «Բազմաթիվ տեղերից էլ գալիս է ինֆորմացիա, որ Տիգրան Արզաքանցյանը մախինատոր է, մեծ փողերի մեջ ինչ-որ գործողությունների է մասնակից եղել, պարտքեր ունի: Լուրջ չեմ վերաբերվում ես իրեն, ասել են՝ բողոքի, բողոքել ա: Էդ մարդը պատրաստի ժերտվայի մատերիալ ա երևի, որ վերևներից... Վարչապետի հետ գնում ա, նստում ա, ասում ա՝ ես անասնաբույժմ եմ...»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
