Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
![]() Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպին։ Ֆեդերացիան խստորեն դատապարտել է կատարվածը՝ այն համարելով չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի քայլ և ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ: «EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին՝ հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար: EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։ Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։ Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության՝ Հայաստանից մեկնելուց առաջ անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում։ EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։ EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
|

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
