400 հազար մարդ դուրս է եկել Փարիզի փողոցներ
![]() Ֆրանսիայում հինգշաբթի օրը՝ երկրի Սահմանադրական խորհրդի կողմից թոշակի շեմը բարձրացնելու մասին օրենքի եզրակացության հայտարարության նախօրեին, ընթանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի 12-րդ համազգային ցույցը։ Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 400000-600000 մարդ։ Նանտում և Ռենում ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկերը։ Ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներից երևում է նաև, որ ցուցարարները մի քանի մեքենաներ են այրել։ Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Փարիզում, որտեղ հերթապահում են բազմաթիվ ոստիկաններ՝ մասնագիտացված տեխնիկայով, այդ թվում՝ սաղավարտներով և վահաններով։ Իրավապահներին ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ Արհմիությունների տվյալներով՝ Փարիզում ցույցերին մասնակցում է 400 հազար մարդ, մոտավորապես նույնքան էլ մասնակցել է ապրիլի 6-ի ցույցերին։ Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ ձերբակալվել է 15 մարդ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
