Ռուսաստանում գինու և շամպայնի խցանների դեֆիցիտ է
![]() Ռուսական գինի արտադրողները բողոքել են կաղնու խցանների դեֆիցիտից, գրում է Baza-ն։ Նախկինում այս ապրանքները գնում էին Եվրոպայից, սակայն պատժամիջոցների պատճառով դա այլևս հնարավոր չէ։ Այժմ ընկերություններն ստիպված են խցաններ ձեռք բերել Թուրքիայից և Կիպրոսից, որոնք արժեն 20-30 տոկոսով ավելի, քան եվրոպականները։ 2024 թվականին դա կբերի գինու գների բարձրացման, զգուշացրել են արտադրողները։ Սա հատկապես վերաբերում է երկար հնեցման գինիներին: Հասարակ գինիների համար կօգտագործվեն պլաստիկ խրոցակներ կամ ալյումինե պտուտակներ: Բացի այդ, արտադրողները խնդիրներ են ունեցել գինու հնեցման համար կաղնե տակառների գնման հետ կապված։ Պատժամիջոցների պատճառով դրանք այժմ փոխարինվում են նաև ալյումինե տակառներով, սակայն դա ազդում է խմիչքների որակի վրա, որոնք կորցնում են իրենց բույրն ու համը։ Բացի այդ, պրեմիում գինիների համար անհրաժեշտ լավ ապակիներով շշերի պակաս կա։ Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ արտադրողները ցանկանում են փրփրուն գինիների խցանը փոխարինել ալյումինե պտուտակավոր գլխարկանման խցաններով։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
