Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիների

544
Երկուշաբթի, 10 ապրիլի, 2023 թ., 20:06
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիների

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, Ուկրաինան փոխանակման շրջանակներում վերադարձրել է ռուսական գերությունից 100 զինծառայողի։ Այս մասին հայտարարել է նախագահ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական խոշոր փոխանակումը։ Մենք վերադարձնում ենք 100 ուկրաինացի զինվորների, այդ թվում՝ նավաստիների, սահմանապահների և ազգային գվարդիականների։ Նրանց թվում են Մարիուպոլի, Ազովստալի, Գոստոմելի պաշտպանները։ Որոշ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել, հիվանդություններ ունեն. Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը ստանա անհրաժեշտ ողջ օգնությունը»,- ասել է Երմակը։