«Աերոֆլոտ»-ն սկսել է ինքնաթիռները վերանորոգել Իրանում
![]() Արևմտյան շուկայից կտրված՝ Ռուսաստանի խոշորագույն ավիափոխադրող Aeroflot -ն ստիպված է իր ինքնաթիռները վերանորոգել Իրանում։ Ապրիլի 5-ին ազգային ավիաընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռ է ուղարկել Թեհրան, գրում է РБК-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը մոտ կանգնած երկու աղբյուրների և ընկերության ներկայացուցչին։ Խոսքը RA-73700 գրանցման համարով Airbus A330-300 լայն թափքով ինքնաթիռի մասին է։ Այն կսպասարկեն իրանական խոշորագույն Mahan Air ավիափոխադրողի տեխնիկական մասնագետները։ Իրանական ընկերությունների իրավասություններն ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման ոլորտում կլրացնեն Aeroflot խմբի հնարավորությունները, ասել է ռուսական ավիաընկերության ներկայացուցիչը։ Նախկինում Aeroflot օգտվել է այլ փրովայդերների, մասնավորապես՝ Հոնկոնգում գործող HAECO-ի ծառայություններից։ Սակայն ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, արգելեցին ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների սպասարկումն ու պահեստամասերի մատակարարումը։ Սպասարկման համար անհրաժեշտ դետալները ձեռք բերելու համար Aeroflot -ն իր ինքնաթիռներից առնվազն 25-ն ուղարկել է «կաննաբալիզացիայի», երբ աշխատող մասերը հանվել են, որպեսզի վերատեղադրվեն այլ ինքնաթիռներում՝ արտադրողների պահեստամասերի փոխարեն, ովքեր հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի դրությամբ Aeroflot ունի 178 Airbus և Boeing» ինքնաթիռ, ասվում է ավիափոխադրողի կայքում։ Այս ինքնաթիռների սեփականատերերը պահանջել են վերադարձնել դրանք, սակայն ավիաընկերությունը գրանցել է օտարերկրյա օդանավերը երկրի ներսում և շարունակել շահագործել դրանք։ Արտերկրում սպասարկման հասանելիությունը կորցնելուց հետո Aeroflot -ը հայտարարել է ռուսական Airbus և Boeing օդանավերի օպերատորների տեխնիկական աջակցության ազգային կենտրոն ստեղծելու մտադրության մասին: Ենթադրվում էր, որ այնտեղ պետք է աշխատեին արևմտյան արտադրողների նախկին աշխատակիցներ։ Նման կենտրոն է դարձել Aeroflot Technics-ը, որը 2022 թվականին իրականացրել է ավելի քան 300 տեսակի օդանավերի պարբերական սպասարկում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
