Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի պաշտպանության նախարարը քիչ է մնացել գերի ընկնի

551
Երկուշաբթի, 10 ապրիլի, 2023 թ., 18:36
Ուկրաինայի պաշտպանության նախարարը քիչ է մնացել գերի ընկնի

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի սկզբում քիչ է մնացել գերի ընկնի։

Ռեզնիկովի խոսքով՝ պահպանվող հրամանատարական կետը (ԶԿՊ), որտեղ պետք է գնային Ուկրաինայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները, գտնվել է Գոստոմելում, որտեղ ռուսական ներխուժման հենց սկզբում տեղի ո ունեցել ռուս դեսանտայինների խոշոր վայրէջք։

«Տեսականորեն, եթե գոնե մեկ-երկու օր շուտ տեղափոխվեինք այնտեղ, իմ գերատեսչության ծառայողների կեսն այնտեղ կլիներ: Գրեթե գերության մեջ»,- ասել է Ռեզնիկովը։