Իլոն Մասքը մեկ շաբաթում կորցրել է 14,5 միլիարդ դոլար. Forbes
![]() Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի ղեկավար Իլոն Մասքը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 14,5 միլիարդ դոլար, գրում է Forbes-ը։ Հրատարակության լրագրողները Մասկի կարողությունն այս պահին գնահատում են 187,9 մլրդ դոլար։ Նշվում է, որ նրա կապիտալը նվազել է՝ ներդրողների մտավախությունների պատճառով, որ Tesla-ի շահույթն սպասվածից ցածր կլինի։ Tesla-ի բաժնետոմսերը շաբաթվա ընթացքում էժանացել են 10,8%-ով։ Սրա պատճառն ընկերության եռամսյակային հաշվետվությունն էր, որտեղ ասվում է, որ իրենց էլեկտրական մեքենաների մեծ մասը կուտակվել է պահեստներում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն մտադիր է Շանհայում կառուցել Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ։ Շանհայում արդեն գործում է Tesla էլեկտրական մեքենաների գործարանը։ Այն հավաքում է Model 3 սեդաններ և Model Y քրոսովերներ: Չինաստանը Tesla-ի վաճառքի երկրորդ շուկան է ԱՄՆ-ից հետո, 2022 թվականին Չինաստանում վաճառքը կազմել է ընկերության հասույթի 22,3%-ը: Tesla-ն մարտին հայտարարեց, որ ընդլայնում է արտադրությունը չինական դուստր ձեռնարկությունում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
