Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ռեսուրսները կսպառվեն մեկուկես ամսից. #WashingtonPost
![]() Ուկրաինական միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ կսպառվեն մինչև մայիսի 23-ը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Փենթագոնի գաղտնազերծված փաստաթղթերը։ Վերլուծությունն իրականացվել է փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Նշվում է, որ Կիևը գրեթե սպառել է մատակարարված արևմտյան զինամթերքը։ Հոդվածում նշվում է նաև, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է առաջնահերթ աշխատեն կործանիչների և ուղղաթիռների դեմ՝ հանուն խնայողության փորձելով չխոցել անօդաչու սարքերը։ Փենթագոնը նաև մտահոգված է հրետանու պաշարների կրճատմամբ։ Դրանք կարող են ավարտվել նույնիսկ ավելի շուտ, քան հակաօդային պաշտպանության ռեսուրսները, նշվում է փաստաթղթերում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
